Արցախի որոշ համայնքներում և ձեռնարկություններում մի քանի ժամ լույս չի լինի․ «Արցախէներգո»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նկար

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ Կոճողոտ ճյուղի բաժանիչը փոխարինելու համար օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն, անջատվելու է 35/10 կՎ  «Գետավան» ենթակայանից սնվող 10 կՎ «Դրմբոն» օդային գիծը՝ հոսանքազրկելով Կոճողոտ, Դրմբոն, Մեհմանա, Չլդրան, Պողոսագոմեր համայնքները, «Քարավան» ՍՊԸ, «Սարսանգ» ՍՊԸ և հարակից ձեռնարկությունները:

--00—ԼՄ