Արցախի 7 համայքներում մի քանի ժամ լույս չի լինի․ «Արցախէներգո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

արցախ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ Մարտունու շրջանի Հացի համայնքի ջրամատակարարման համար կառուցված 10 կՎ օդային գծի և 40 կՎԱ ենթակայանի միացման համար ս. թ. հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից-12:00-ն, անջատվելու է 35/10 կՎ «Մարտունի» ենթակայանից սնվող 10 կՎ «Բերդաշեն» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Բերդաշեն, Աշան, Եմիշճան, Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն համայնքները և հարակից ձեռնարկությունները:

--00—ԼՄ