Չեչնիայի լեռներում 14 հոգուց բաղկացած խումբ է անհետացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News 

չեչնիա

Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում 14 հոգուց բաղկացած խումբ է անհետացել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Ըստ ներկայացուցչի՝  պատահարը տեղի է ունեցել Բամութի շրջանում: Տեղի բնակիչները վաղ առավոտյան գնացել են վայրի սխտոր հավաքելու, որից հետո նրանց հետ կապը կորել է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անդամներն ինքնուրույն դուրս են եկել Արշթի գյուղի մերձակա անտառից:

--00—ՄՀ