Ուկրաինայում պարգև է խոստացվել Կադիրովի գլխի համար․ 100 000 դոլար, տուն և հողատարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աշխարհ

Ուկրաինայում խոստացել են պարգևատրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի գլխի համար, որն ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Ուկրաինայում։ Այս մասին գրում է korrespondent.net-ը։

Ուկրաինայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Կադիրովի գլխի համար առաջարկում է 100 000 դոլար, իսկ մեկ այլ նախկին պատգամավոր Եվգենի Ռիբչինսկին առաջարկում է Կիևի մերձակայքում տուն և կից հողատարածք:

--00--ԿԿ