Կադիրովն ինքնաառաջադրվել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Կադիրով

Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովն իրեն առաջադրվել է երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում։ Այս մասին ասվում է Չեչնիայի ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Այսօր՝  հուլիսի 6-ին, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատի Կադիրովը», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ առաջարկել էր Կադիրովին այս տարի մասնակցել հանրապետության ղեկավարի ընտրություններին ու շարունակել իր աշխատանքը:

--00—ՄՀ