Կադիրովը հարսնացուների «գլխագնի» համար COVID-ից ֆինանսապես տուժած փեսացուներին գումար կտա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած 207 փեսացուի հարսնացուների «գլխագնի» համար գումար կհատկացնի: Այդ մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով մահմեդականների հոգևոր վարչությանը:

Հոգևորականների կազմած ցանկի փեսացուների ընտանիքները 50 հազարական ռուբլի կստանան մահմեդական ավանդույթների համաձայն ամուսնության ծեսը կազմակերպելու համար: Գումարն օգտագործվելու է հարսնացուի «գլխագնի» համար, իսկ վերջում կնվիրվի աղջկան։

Նշվում է, որ հանրապետությունում, կորոնավիրուսային հիվադությամբ պայմանավորված, ամուսնական արարողությունների համար նոր կանոններ են սահմանվել: Ըստ կանոնների՝ հարսնացուի հետևից կարող է ժամանել միայն երկու մեքենա, իսկ արարողության մասնակիցների շրջանակը սահմանափակվում է միայն ամենամտերիմ հարազատներով:

--0-- ՍՊ