ԵՄ-ն սատարում է բելառուս ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն աջակցություն է հայտնել Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրվելու դեմ բողոքի ակցիային մասնակից բելառուսցիներին։

«Հարյուր հազարավոր բելառուսցիներ դուրս են եկել խաղաղ ցույցի՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին, պատժել ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի պատասխանատուներին և անցկացնել իրական ընտրություններ։ ԵՄ-ը սատարում է բելառուս ժողովրդին»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։

--00—ՄՀ