Բրազիլիայի նախագահի մամուլի քարտուղարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. CNN

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

բրազիլիայինախագահիմամուլիքարտուղար

Բրազիլիայի նախագահի մամուլի քարտուղար Օտավիո Ռեգո Բարոսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին մայիսի 6-ին հայտնել են Բրազիլիայի նախագահի աշխատակազմից, փոխանցում է CNN-ը:

Նշվում է, որ մինչ այժմ նրա մոտ չեն հայտնաբերվել անհանգստություն առաջացնող ախտանշաններ: 

Դեռևս մարտի սկզբին քարտուղարը աշխատանքային այցով գտնվել է ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո պատվիրակության առնվազն 23 անդամների մոտ, որոնք պետության ղեկավարին ուղեկցում էին գնացքում, մոտ ժամանակներս հայտնաբերվել էր COVID-19-ը:

Նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ խուսափել է կորոնավիրուսի վարակից, սակայն տարբեր պատրվակներով հրաժարվում է հանրությանը ներկայացնել իր թեստավորման արդյունքները:

Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում զոհվել է 615 մարդ. Բրազիլիայի համար սա ռեկորդային թիվ է: COVID-19-ի թեստը 10,5 հազար մարդու մոտ դրական արդյունք է տվել։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 125 հազար մարդ: Հիվանդության զոհ է դարձել 8,5 հազար բրազիլացի: