Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում COVID-19-ի դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

«Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները: Իրականացվել է մեկուսացում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք», - ասված է գրառման մեջ: