Նոր հաստատված դեպքերը՝ 47, բուժվածները՝ 121, մահ՝ 1 պացիենտ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածների՝ ապրիլի 18-ի տվյալները:

«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: 

Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»: