Մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նիկ

ԱԺ-ում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են:

«Տավուշում մարդն իջել է սարից։ Ասում ա՝ «իջել եմ՝ բան առնեմ, Երևանից մարդիկ են եկել, բռնել, վրես ակտ են գրել»։ Հրազդանում էլ ա եղել, դա հետագայում ո՞նց պիտի լինի։ Նենց մարդիկ են, որ վճարունակ չեն», - հարցրել է Սասուն Միքայելյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, և որ օրենքի չիմացությունը չի ազատում քաղաքացուն պատասխանատվությունից։

«Այն, որ այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սամանափակումներին լուրջ չենք վերաբերվում, սա պրոբլեմ է»,-ասել է վարչապետը, ապա հավելել, որ իշխանության ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանեն, այլ այն, որ մարդիկ չհիվանդանան։