Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից:

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վարչապետը գտնվում է քաղաքամերձ նստավայրում, այլ ոչ թե՝ Դաունինգ-սթրիթում, որտեղ կարանտինի ժամանակ երկու շաբաթ էր մնացել: Լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին դեռ հայտնի չէ»,-փոխանցում են վարչապետի գրասենյակից: 

Հիշեցնենք, որ Ջոնսոնի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, սակայն այն ժամանակ նրա առողջությունը բժիշկները համարել էին բավարար և թույլ տվել տնային պայմաններում ապաքինվել: Սակայն շուտով վարչապետի ինքնազգացողությունը սկսեց վատանալ և ապրիլին նրան տեղափոխեցին հիվանդանոց: Նրան արհեստական շնչառություն էին միացրել: Մի քանի օր առաջ Ջոնսոնի մամուլի խոսնակը հայտնեց, որ վարչապետը աստիճանաբար ապաքինվում է: