COVID-19-ով վարակված պատգամավորի հետ շփման պատճառով Բորիս Ջոնսոնը կրկին կինքնամեկուսանա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

բորիս

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվածի հետ շփում է ունեցել, ուստի կրկին ինքնամեկուսացել է, հայտնում է Daily Mail-ը։

Նոյեմբերի 12-ին քաղաքական գործիչը հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ, որոնցից մեկի մոտ՝ Լի Անդերսոնի, հետագայում կորոնավիրուս է ախտորոշվել:

Վարչապետն ասել է, որ իրեն լավ է զգում, COVID-19 ախտանշաններ չունի, և որ շարունակելու է հեռակա աշխատել :

Մեծ Բրիտանիայի վարչապետ կորոնավիրուսով հիվանդացել էր 2020 թվականի մարտի վերջին: Նա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, հիվանդություները ծանր է տարել:

--00—ԼՄ