Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի. կա 1 զոհ, 6-ը ապաքինվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

կորոնավ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հայտնաբերվել, վարակվածների թիվը հասել է 28-ի:

«Հանրապետությունում ևս երեք մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանց վիճակը կայուն է, նրանք բուժում են ստանում», - ասել են  կառավարությանը կից օպերատիվ շտաբից:

Ավելի վաղ ադրբեջանական ԶՄ-ներ հայտնե էին, որ հանրապետությունում կորոնավիրուս էր հայտնաբերվել 25 մարդու մոտ, որից 6-ը վերականգնվել է, 1-ը՝ մահացել: Վարակվածների թվում է Ռուսաստանի Դաշնության 1 քաղաքացի: