Կոտայքում վթարից հետո ոստիկանության ծառայողը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

1

Հուլիսի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմանում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ, 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չեն եղել: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

1

Ըստ աղբյուրի՝ վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած «Nissan Fuga» մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, որը տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ, 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

1

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Աղբյուրը նաև նշում է, որ Ս. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

1

--00—ԼՄ