Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Կարմիր Շուկա համայնքը․ կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ԱԻՆ-ը հաղորդում է, որ նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

--00--ԱՀ