Դպրոցի կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

դերենիկդեմիրճյան

Մարտի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09։30-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գործող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց, որտեղ կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես հնոցապան։