Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու այրված դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

imgonline_com_ua_convertiqnmvhr8g6ed.thumb_.jpg

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ