Արարատի մարզի գործարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու կիսով չափ այրված դի․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի  մարզում տեղի ունեցած  տղամարդու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի  «Բելովո»  անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Նավասարդյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորութամբ:

Ոստիկանները նշված գործարանի պահակատանը դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճաում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին: Դատաբժշկի նախնական  հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

--00--ՍԳ