Բախվել են «ցեմենտավոզն» ու ցեմենտով բարձված «ЗИЛ»-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

1

Հունիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «ЗИЛ» և «FAW» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Բախման հետևանքով «ЗИЛ»-ը, որը բարձված է եղել ցեմենտի պարկերով, կողաշրջվել է՝ ցեմենտը թափելով ճանապարհի ողջ երկայնքով, իսկ «FAW»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին։

1

Վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հիվանդանոցների բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

1

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։ 

1