Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում ռումբ է տեղադրված

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News   

ոստիկանություն

Փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Գարեգին Նժդեհի փողոցում՝  ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: 

--00—ՄՀ