Երևանի ոստիկանության բաժիններում ռումբերի մասին կեղծ ահազանգերի հեղինակը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

ձերբակալություն

Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին և 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություններ։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց։
Կատարվում է նախաքննություն։ 

-- 00—ՄՀ