Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

կամ.

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել էր դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նա նշել էր, որ  տեղեկությունը ճիշտ է, բոլորին տարհանել են։

ԱԱԾ-ից 24news-ին հայտնեցին, որ ահազանգը կեղծ է:

--00—ԼՀ