«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News    

ԱԻՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

-- 00—ՄՀ