Կրակոցների հետևանքով մահացածը Շենգավիթում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտն» էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում հնչած կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացին 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, որը Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավելի պարկուճներ:

Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են իրականացնում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

--0-- ԱՀ