Երևանում բախվել են կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի և Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, սակայն չի կարողացել կողմնորոշվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ շտապօգնությունն էլ կանչով մեկնում էր հասցե։