Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel Astra-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

7ede73e22eb7c63ebb0f945e6de3663d.jpg

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են 24-ամյա Հրայր Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Կարեն Ն.-ի վարած, շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը, ում տեղափոխում էին հիվանդանոց, օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

--00—ԶՀ