Գավառում բախվել են շտապօգնության մեքենան ու Նիվան. տուժել է շտապօգնության բժիշկը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

վթար

Հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ամիրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկ Ասատրյանի վարած ГАЗ 32214 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Ասատրյանի ուղևոր, Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Գնել Սարգսյանն ու վարորդներից Ա. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական կենտրոնին, վարորդն էլ աշխատում է նշված կենտրոնում, իսկ վիրավորներից Գ. Սարգսյանը՝ նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներից է:

 --00—ՄՀ