Շղթայական վթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

վթար

Մարտի 13-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln, Ford, Kia, և 2 Mercedes մակնիշների ավտոմեքենաներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վթարի պաճառը եղել է Opel և մեկ այլ մակնիշի ավտոմեքենաների կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։