Երևանում Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, վերջինս էլ Mitsubishi-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

19c68cc44022797e7a20bdd9787192fa.jpg

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLՏ 500  մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Mercedes-ն էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենային։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00—ԶՀ