Իշխանությունը փոխում է մարտավարությունը. Ռուբիկ Մխիթարյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

mycollages_11.thumb_

Խաղի կանոնները փոխվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվել էր, օրերս հետ է վերցրել դիմումը։ Այժմ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին է։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում թափուր տեղն առաջացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հրաժարականից հետո։ Նրա հրաժարականից հետո սեփական դիմումի համաձայն դադարեցվել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները։ Այս հրաժարականների պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է անձնական նամակագրության հանրայնացումը։

Մասնավորապես, դատավորները ներքին նամակագրությամբ քննադատություններ են հնչեցրել գործող իշխանությունների վերաբերյալ, որը փոխանցվել է իշխանություններին և, ըստ շրջանառվող լուրերի, տեղեկությունները «հասցնողը» եղել է նույն դատարանի դատավոր, ԲԴԽ նախագահի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ» կարգված Ռուբիկ Մխիթարյանը, որը ևս ներգրավված է եղել «չաթում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ