Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

photo_2024-02-23_12-52-56

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։

Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

photo_2024-02-23_12-52-07

Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

 --00—ՅՄ