Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացումը շարունակում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացումը։ Նախարարը բացակայում էր կառավարության հերթական նիստից։

 «Հույս ունենք, որ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի», - նիստում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՏԿԵ նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր էին հայտնաբերվել, նախարարն ինքնամեկուսացվել ու կորոնավիրուսի թեստ էր հանձնել, արդյունքը բացսական էր։