Սպանություն՝ Երևանում. կասկածյալը, ով մահացածի որդին է, չկարողացավ ոստիկաններից ճողոպրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

տու

Երեկ՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցի 9 հասցեի շենքի բակում տղամարդու դի կա:

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրանական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Գարակյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ