Երեւանում 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է ամուսինը. նա ազգությամբ պարսիկ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

խեղդել

Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։

«Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում:

 «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,- նշել են ոստիկանությունից։

Գործի քննությամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Կայքի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը պարզվել է, և չնայած դիակը մի քանի ժամ առաջ է հայտնաբերվել, բայց սպանությունն, ըստ ամենայնի ավելի վաղ է տեղի ունեցել։ Հաջողվել է պարզել, որ հիմնական կասկածյալն ամուսինն է, ում հետ ապրել են անհաշտ։ Նա ազգությամբ պարսիկ է, ով իրավապահ մարմինների՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն հատել էՀՀ սահմանը։

--00--ԱԹ