Կամո Քոչունցը ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

33860473_0_0_1100_619_1280x0_80_0_0_89e262b75a4d10a6fa7f4232ec15f6e

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Կամո Քոչունցին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

--00—ՅՄ