Փաշինյանը պաշտոնանկ կանի Արտակ Դավթյանին, նոր ԳՇ պետ կնշանակվի Կամո Քոչունցը. «Սպուտնիկ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել հեռացնել զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստանը», Դավթյանի հնարավոր պաշտոնանկության պատճառներից մեկը կապված է անպիտան զինամթերք գնելու պատճառով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակներում կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Ըստ լրատվամիջոցի, Դավթյանի փոխարեն ԳՇ պետ կնշանակվի նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը, սակայն, ըստ ամենայնի, բանակում շատ ոգևորված չեն այս որոշմամբ։

--00--ԿԿ