«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ծաղրանկարի մրցույթ ենք հայտարարում, ԿԳՄՍ նախարարը պետք է հեռանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Ամսի 29-ին մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարին, որ հրաժարական ներկայացնի, քանի որ իր կատարած  վատ աշխատանքի արդյունքում կործանվել և կործանման է գնում այս բնագավառը։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Շարժման համակարգողը նշեց, որ իրենց պահանջները չեն կատարվել և իրենք պետք է սկսեն միջոցառումների շարք, որի արդյունքում նախարարը պետք է հրաժարական տա։

«Մենք պահանջում ենք, որ վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը»,- ասաց նա։

Խոսելով իրականացվող ակցիաներից, դրանց ձևաչափից Պետրոսյանն ասաց․ «սկսելու ենք իրազեկման ակցիաներով, հայտարարելու ենք ծաղրանկարի մրցույթ։ Դժբախտաբար, մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, և գլխավոր բուսաբանը բացի բանջարներից իր շուրջը չի ուղում այլ կենդանի բերել։ Դդումը գնաց, դդմիկը եկավ»։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՀ