Սպասվում են տեղումներ, բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

բուք

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.          

«Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց»։

--00--ԼՀ