Հնդկաստանն ու Հայաստանը շարժվում են դեպի ռազմավարական գործընկերությո՞ւն. The National Interest

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

զ

Երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական մանրևրներին, համաշխարհային ռազմավարական հանրությունը զգում է, որ Հնդկաստանը գործում է իր հնարավորությունների սահմանաչափից ավելի քիչ՝ հիմնականում սահմանափակված Հարավային Ասիայում, գրում է The National Interest-ը:

Մինչև վերջերս Հնդկաստանի ռազմավարական հաշվարկը հիմնականում սահմանափակվում էր Պակիստանով և Չինաստանով: Նրա տարածումը դեպի արևմտյան աշխարհ հիմնականում տնտեսական և մշակութային էր: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Դոկլամում և Գալվանում չինական ներխուժումները վատթարացրին Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները, իսկ Քաշմիրի հակամարտությունում ներգրավվեց Թուրքիայի պես արտատարածաշրջանային դերակատարը, Հնդկաստանի արտաքին քաղաքականության տեսլականը, մոտեցումը և ռազմավարական հաշվարկները ընդլայնվեցին Հարավային Ասիայի սահմաններից դուրս:

Հնդկաստանի և Հայաստանի՝ հեռավոր հարավկովկասյան երկրի համագործակցությունն այս նոր փոփոխության մի մասն է, գրում է աղբյուրը:

Վերջին երեք տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիր։ Պաշտպանության ոլորտում խոշոր գործարքները ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանքների, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր SWATHI զենքի տեղորոշման ռադարների, հակատանկային հրթիռների  զինամթերքի և 155 մմ հրանոթների վաճառք:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում The National Interest-ի զրուցակիցները հայտնել են, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռների մասով։ 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00--ԼՀ