Ռուսաստանը նման չէ պատերազմող երկրի. «Gallup»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_1

«Gallup»-ի նոր հարցման համաձայն, ռուսաստանցիները հիմնականում լավատես են երկրի տնտեսական իրավիճակի հարցում և մեծամասամբ զերծ են առօրյա սթրեսից ու անհանգստությունից։ Միևնույն ժամանակ, սակայն, առկա են նշաներ, որ Ռուսաստանի բնակչության շրջանում աճում է դժգոհությունը՝ կենսամակարդակի հետ կապված, ինչպես նաև խորանում է թերահավատությունը զինված ուժերի նկատմամբ, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

«Gallup»-ը ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել Ռուսաստանում ուկրաինական պատերազմի ընթացքում։

Լավատեսություն տնտեսության նկատմամբ

Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ՝ նպատակ հետապնդելով սահմանափակել Կրեմլի ֆինանսական կարողությունները։ Պատժամիջոցների ներքո են անցել երկրի ֆինանսական համակարգը, նավթագազային ոլորտը, բազմաթիվ օլիգարխներ։

Սակայն այս միջոցները չեն սասանել ռուսաստանցիների տնտեսական լավատեսությունը։ Հարցված ռուսաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ երկրի տնտեսությունը (56%) և երկրում կենսամակարդակը (46%) բարելավվում են։ Աշխատաշուկայի վիճակը նույնպես դրական է գնահատվել. հարցվածների 50%-ը կարծում է, որ այժմ ճիշտ ժամանակն է նոր աշխատանք փնտրել։ Դրան նպաստում է բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության համեմատաբար բարձր մակարդակը (56%)։

Այնուամենայնիվ, կան նաև լարվածության որոշ նշաններ։ Իրենց կենսամակարդակից գոհ ռուսաստանցիների թիվը նախորդ տարվա 57%-ի փոխարեն այս տարի կազմել է 49%։ Հարցվածների մեկ երրորդը (34%) դժվարանում է սննդի գնման հարցում՝ 2022 թվականի 27%-ի համեմատ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ