Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

միպ.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

Հարգելի՛ փաստաբաններ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։

Երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։

Վստահ եմ, Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

--00—ԼՀ