Դուք միայն մանկավարժությամբ չեն սահմանափակվում, այլև կերտում եք մեր ապագայի հենասյուները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

դաս

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ՝ երախտագիտություն հայտնելով մեծարժեք աշխատանքի և առաքելության համար:

Այս մասին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դուք միայն մանկավարժությամբ չեն սահմանափակվում, այլև կերտում եք մեր ապագայի հենասյուները:

Այսօր, առավել քան երբևէ, մենք գիտելիքի և իմաստության կարիք ունենք, այսօր, առավել քան երբևէ, մենք ձե՛ր կարիքն ունենք:

Շնորհակալ ենք ձեզ:

Պատիվ եմ ունեցել ուսանելու ռուսաց լեզվի ուսուցչուհի Նանա Ռոբերտովնայի դասղեկական դասարանում»,- գրել է նա:

--00—ԼՀ