Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փաստաբանի բարձացրած խնդիրը լուծվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

51013355_0_110_1600_1011_1920x0_80_0_0_67021ad1572caee969dfa9b49f74a6f0.jpg

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ իր վստահորդին քրեակատարողական հիմնարկում այլ կալանավորված անձանցից մեկուսացված չպահելու հարցով։

Ըստ նրա՝ դատարանի որոշմամբ իր վստահորդի հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա արգելանք է դրվել, որը, սակայն, չի վերաբերել կալանավայրում կալանավորներից անջատ, մեկուսացված պահելու հանգամանքին։ Մինչդեռ հենց սա հիմք ընդունելով՝ իր պաշտպանյալի իրավունքներն արդեն մեկ ամիս է անհիմն և ոչ իրավաչափորեն սահմանափակվում են։
Կալանավորին մեկուսի պահելու հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմիններ։
Արդյունքում, մեղադրյալը առանձին խցից տեղափոխվել է կալանավորների պահման ընդհանուր խուց։
--00--ԶՀ