Որ երկրում լավ զենք տեսնում, բերում ենք, բայց տեղայնացման խնդիր կա, հաշվի պետք է առնել. վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Անկախությունից հետո Հայաստանը ռազմական-գիտական ներուժ չկարողացավ ստեղծել, որը կզբաղվեր հետազոտություններով, թե որ ճյուղով պետք է ռազմարդյունաբերությունը զարգանա և կադրերը պատրաստվեն, ինքնահոսի գնում ենք։ ՌԴ-ում, ԱՄՆ-ում լավ բան ենք տեսնում, բերում ենք մեր մոտ, բայց դա չի նշանակում, որ մեր մոտ էլ լավ կաշխատի, տեղայնացման խնդիր կա, պետք է նաև դա հաշվի առնել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանը։

Նրա խոսքով, հնդկական զենքը «Կրասուխայի» հետ է համեմատվում, կարևոր են այդ զենքերն այնքանով, որ այլընտրանք չունենք, բայց պետք է հաշվի առնենք նաև մի հանգամանք, որ 100 տոկոսով անհնար է օդը փակել․ «Բազմաշերտ համակարգ պետք է ստեղծվի, անօդաչու սարքերի դեմ ակտիվ և պասիվ պաշտպանական համակարգ պետք է ունենալ, ակտիվ, որ խոցում է, պասիվ, որ պաշտպանվում է, եթե դա չլինի, մեծ կորուստներ կունենանք»։

Անդրադառնալով Բաքվի արձագանքին Հայաստանի կողմից ֆրանսիայից զենք գնելու հետ կապված՝ Պետրոսյանը նշեց, որ կառավարությունը պետք է կոշտ արձագանքի նրանց, վերջերս Բաքուն Իսրայելի հետ 1 մլրդ արժողությամբ զենքի գործարք է կնքել, իտալական գործարքի մասին ևս խոսվում է, «իրենց կարելի է զինվել, մեզ՝ ո՞չ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ