Ալիևը մանևրելու հնարավորություն չունի, երկընտրանքի առջև է՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

2c588f9cd9d4b7bd8c04dec0de69b663_M

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է որպես հակաիսրայելական։

Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։

Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։

Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է»։

--00—ՅՄ