Ալիևի տարածքը նույնիսկ «երկիր» չի կարելի անվանել․ իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում գրում է․

«Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»՝ ընդհանրապես խուսափելով այն անվանել Ադրբեջան և օգտագործելով «Բաքվի հանրապետություն» ու «Ալիևի տարածք» բնորոշումները։

«Բաքվի հանրապետությունը կորցրել է իր մտավոր հավասարակշռությունը վերջերս Իրանի վարած քաղաքականությունից, որը հանգեցրեց ռազմական նախազգուշացման։

Ալիևի տարածքը նույնիսկ «երկիր» չի կարելի անվանել։ Բաքվի հանրապետությունն ընդամենը քարտեզի մի «բիծ» է, որի կեղծ անունը նույնիսկ իր քարտեզի վրա էլ չի տեղավորվում»»։

--00—ՍՊ