Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր զոհվել է 24 լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1122961

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում էսկալացիայի սկզբից ի վեր առնվազն 24 լրագրող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել  Լրագրողների պաշտպանության կոմիտեն: 

«Հոկտեմբերի 26-ի դրությամբ առնվազն 24 լրագրողներ են համալրել երկու կողմերից ավելի քան 7 հազար զոհվածների ցուցակը»,- ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ։

24 լրագրողներից 20-ը պաղեստինցի են, 3-ը՝ իսրայելացի, 1-ը՝ լիբանանցի։ Զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակից վիրավորվել է, ևս երեքը համարվում է անհետ կորած։

--00—ՅՄ