Թեհրանը չի հետևի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու ԱՄՆ նախազգուշացումներին․ Ռայիսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_1

Իրանական կողմը չի հետևի ԱՄՆ-ի նախազգուշացումներին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը Թեհրանի չմիջամտելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Al-Jazeera Arabic-ին տված հարցազրույցում։

«Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը ոչինչ չձեռնարկի Իսրայելի հետ պաղեստինյան հակամարտության հարցում, մինչդեռ ԱՄՆ-ն լայն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, ինչը, ի վերջո, դատարկ և անօգուտ է դարձնում նրանց կոչերը»,-ասել է նա:

--00—ՅՄ