Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե Ալիևը հանրայնորեն կասի, որ ճանաչում է ՀՀ 29.800 քմ-ն, ապա մանկամիտ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

1681826809_8386983

Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ներկայիս պայմաններում գոնե կիսաձայն հանրայնորեն կասի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրանոց տարածք, ապա նա առնվազն մանկամիտ է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Եթե ինչ-որ մեկը «սրտատրոփ» սպասում է դրանից լսել այդ իրականում ոչինչ չասող նախադասությունը, ապա պետք է մտածի և գործի մեկ ուղղությամբ՝ դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսային գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցի արագ, որակյալ և արդյունավետ կառուցում, որը միտված պետք է լինի ուժային հավասարակշռության վերականգնմանը, իսկ այնուհետ՝ թշնամու նկատմամբ գերակայության հաստատմանը։

Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը, որն այլևս ժանակավրեպ կլինի, քանզի գոյութենական այս պայքարում այլընտրանք չի եղել, չկա ու չի լինելու՝ կա՛մ մենք ենք, կա՛մ թշնամին»։

--00—ՅՄ